Կերչի նեղուցում զոհված ծովագնացների թվում Թուրքիայի 4 քաղաքացի կա

12:30 • 23.01.19

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Կերչի նեղուցում երկու նավերի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թվում Թուրքիայի քաղաքացիների առկայության մասին:

Ինչպես գրում է թուրքական IHA գործակալությունը, հրդեհի հետևանքով 14 զոհերից 4-ը Թուրքիայի քաղաքացիներ են, ևս 4 թուրք համարվում է անհայտ կորած: ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել Թուրքիայի 8 քաղաքացու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տանզանիայի դրոշի տակ նավարկող երկու նավերի վրա հրդեհի հետևանքով մահացել է նաև Հնդկաստանի 2 քաղաքացի:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հրդեհը բռնկվել է նավերից մեկի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Նշվում է, որ պայթյունից հետո բռնկված կրակն արագ տարածվել է մյուս նավի վրա: