Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը 4 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել

10:53 • 23.01.19

Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը 4 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, քամին մոխիրը տանում է դեպի հյուսիս-արևելք՝ Պուեբլա քաղաքի ուղղությամբ, հաղորդում է Vallerta Daily-ն:

Ականատեսների համաձայն՝ հրաբխից ուժեղ պայթյունի ձայն է լսվել, իսկ մոտակայքում գտնվող տները ցնցվել են:

Oronoticias հարթակը նշում է, որ 68 րոպե շարունակ թույլ ցնցումներ են զգացվել, ինչպես նաև գրանցվել է 2 երկրաշարժ՝ 2,3 և 1,9 մագնիտուդ ուժգնությամբ:

Պոպոկատեպետլ հրաբուխը, որն ացտեկների լեզվով թարգմանաբար նշանակում է «ծխացող լեռ», 5,4 հազար մետր բարձրություն ունի և Մեքսիկայի խորհրդանիշներից մեկն է համարվում: