ԱԱԾ-ն տրանսպորտային միջոցների սեփականատերերին կոչ է անում 7 օրում դրանք դուրս բերել Բագրատաշենի անցակետից, այլապես կենթարկվեն պատասխանատվության

14:58 • 23.01.19

Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին չխոչընդոտել Բագրատաշեն անցման կետի բնականոն գործունեությունը: Այս մասին ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

«ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»: