Լաթաքիայում մեքենայի պայթյունի հետևանքով 14 մարդ է վիրավորվել
Սիրիայի Լաթաքիա քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:
Չնայած նախագահ Բաշար ալ Ասադին հաջողվել է վերահսկողություն սահմանել երկրի մեծ մասում, Սիրիայի տարբեր մասերում շարունակվում են ահաբեկչական գործողությունները:
Ավելի վաղ Սահաթ ալ Համամ շրջանում պայթյունի հետևանքով ֆուրգոնի վարորդ էր զոհվել:
Երկրի միջերկրածովյան ափին գտնվող Լաթաքիա քաղաքը Սիրիայի քաղաքացիական պատերազմի 8 տարիների ընթացքում կառավարության վերահսկողության տակ է մնացել, այստեղ մեծ ընդհարումներ և ավերածություններ չէին եղել:










