Եմենի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել զենքի պահեստներում. Al Arabiya

10:03 • 23.01.19

Եմենի մայրաքաղաք Սանայում երկու պայթյուն է որոտացել հրթիռների ու այլ զինատեսակներով լի պահեստներում, այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Նշվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հարավում գտնվող պահեստը թիրախավորած հատուկ գործողության ընթացքում: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Սանայի հարավային մեկ այլ թաղամասում՝ Yemen Petroleum Company ընկերության շենքի դիմաց:

Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Զինված հակամարտությունը Եմենում շարունակվում է 2014 թվականի մարտից: Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի զորքերը դիմակայում են հուսիթ ապստամբներին:

Հայտնի է, որ կառավարական ուժերի և հուսիթ ապստամբների միջև հակամարտության հետևանքով 2015 թվականից ի վեր 2200 երեխա է մահացել, ևս 3400-ը վիրավորվել են: