Լուրերը, թե Արմեն Գրիգորյանը կարող է ազատվել ԱԽ քարտուղարի պաշտոնից և ընտրվել ԿԸՀ նախագահ, չեն համապատասխանում իրականությանը. խոսնակ

10:59 • 24.01.19

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը պարզաբանել է, որ լուրերը, թե ԱԽ քարտուղարն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և նշանակվելու է ԿԸՀ նախագահ, չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին մամուլի խոսնակը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

Արեգ Քոչինյանի պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Վերջերս մամուլում պարբերաբար տարածվում են լուրեր, համաձայն որոնց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ: Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն անձը, ով համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին: 

Մինչդեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կազմում հենց այն պատճառով, որ չի համապատասխանում ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին։ Նա վերջին 4 տարիներին ՀՀ գրանցում չի ունեցել (գրանցված է եղել Արցախ Հանրապետությունում)։