Հարավարևելյան Ասիայից ներհոսքի որոշակի աճ 2017-ից վերջից է եղել, Պակիստանից, Բանգլադեշից ներհոսք չի եղել. Միգրացիոն ծառայության պետ
Հարավարևելյան Ասիայից ներհոսքի մասին խոսելիս պետք է ուշադրություն դարձնել, որ ունեցել ենք որոշակի աճ 2017-ից վերջից, իսկ Պակիստանից, Բանգլադեշից ներհոսքի մասին խոսելն ավելորդ է, քանի որ այդպիսիք չկան: «Ազգային օրակարգ» հիմնադրամի կազմակերպած «Դեպի Հայաստանի Հանրապետություն միգրացիոն հոսքերի վերահսկումը վերահսկումը» թեմայով քննարկմանն այսպես ասաց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Հնդկաստանից ներհոսքի աճը պայմանավորված է վիզայի ռեժիմի տրամադրման դյուրացման հետ»,- նշեց նա:
Հնդկաստանից Հայաստան հոսքի մասին քննարկումները, ըստ Միգրացիոն ծառայության պետի, ունեցավ մի դրական կողմ. վերջապես քննարկվեցին միգրացիային վերաբերող խնդիրներ, իսկ մինչ այդ թեմայի վերաբերյալ քննարկումը սահմանափակվել էր արտագաղթի թեմայով:
«Բայց այս ընթացքում մենք տեսանք ատելության, այլատյացության դրսևորումներ, որոնք կարծում եմ, հարիր չեն մեզ»,- ասաց նա:
Խոսելով Միգրացիոն ծառայության կողմից մշակվող հայեցակարգերի մասին` նա նշեց, որ եղածներ հայեցակարգերը՝ նախկին տարիների է: «Հիմա իրենք վերանայում են ինտեգրման հայցեկարգը, նախաձեռնել ենք որոշակի քննարկումներ իմիգրացիայի հայեցակարգի հետ կապված»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերահսկվում անօրինական միգրացիան, ինչ մեխանիզմերով է դրա դեմ պայքարը տարվում, Արմեն Ղազարյանը նշեց, որ նշյալ խնդիրները ուժային կառույցների՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ի վերահսկողության տակ են:










