Պակիստանն ու Հնդկաստանը հրթիռների ուսումնամարտական փորձարկումներ են իրականացրել
Պակիստանի զինված ուժերը հինգշաբթի «Նասր» կոչվող «երկիր-երկիր» տեսակի բալիստիկ հրթիռի ուսումնամարտական փորձարկում են իրականացրել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով պակիստանյան աղբյուրը, գործողության փոքր շառավղով բալիստիկ հրթիռի փորձարկումը հաջող է անցել: Այն իրականացվել է տեխնիկական չափանիշների ստուգման և ռազմավարական ուժերի հրամանատարության մարտունակությունը բարձրացնելու նպատակով:
«Նասր» հրթիռն ունի շուրջ 180 կմ շառավիղ: Այն առանձնանում է ընկնելու բարձր ճշգրտությամբ:
Հաղորդվում է, որ «երկիր-օդ» տեսակի հեռահար հրթիռի փորձարկում է կատարել նաև Հնդկաստանը: Պաշտպանական հետազոտությունների և մշակումների հնդկական կազմակերպությունը հինգշաբթի հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության հրթիռը:










