Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր. Shamshyan.com
Հունվարի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում բախվել են Մեղրիի բնակիչ, 26-ամյա Նարեկ Աղայանի վարած Mercedes մակնիշի 35 GG 721 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 24-ամյա Արթուր Մկրտչյանի վարած Opel Tigra մակնիշի 59 AM 666 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 1-ին համալսարանական հիվանդանոց: Հետաքննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:










