Ավստրալիայի հարավում օդի ռեկորդային ջերմաստիճան է գրանցվում

19:17 • 24.01.19

Օդի ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում Հարավային Ավստրալիայում, որտեղ ջերմաչափի սանդղակը մոտեցել է 50 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:  

Ինչպես հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին, Սեդունա քաղաքում երկրորդ օրն անընդմեջ ջերմաստիճանը հասնում է 48.6 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:

Ադելաիդա նահանգի մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հինգշաբթի հասել է 46.6 աստիճանի: Սա ռեկորդային ցուցանիշ է քաղաքի համար, որն այն դարձրել է ավստրալական նահանգների ամենաշոգ մայրաքաղաքը: Նախկին ռեկորդը սահմանվել էր Վիկտորիա նահանգի մայրաքաղաք Մելբուռնում, որտեղ 2009-ին գրանցվել էր 46.4 աստիճան ջերմություն՝ ըստ Ցելսիուսի:

Ավստրալիայի էլեկտրական ցանցերի օպերատորը զգուշացրել է էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավոր խնդիրների մասին, ինչը պայմանավորված է օդորակիչների ակտիվ օգտագործմամբ:

Շոգը հաղթահարել օգնում է տեղական բիզնեսը: Ադելաիդայի փաբերից մեկը խոստացել է անվճար գարեջուր տրամադրել հաճախորդներին, եթե օդի ջերմաստիճանը գերազանցի 45 աստիճանը: