Վրաստանում խոստովանել են, որ երկիրը կանգնած է կարմրուկի համաճարակի բռնկման շեմին

18:05 • 24.01.19

Վրաստանում կարմրուկով հիվանդների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 580 մարդ: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գիտական գծով տնօրեն Պաատա Իմնաձեն:

«Այժմ մեզ մոտ լայնամասշտաբ համաճարակային բռնկում է, և գործնականում մենք գտնվում ենք համաճարակի շեմին»,- շեշտել է Իմնաձեն:

Նրա խոսքով՝ կարմրուկով հիվանդանալու դեպքերի մեծամասնությունն արձանագրվել է Թբիլիսիում, ինչպես նաև Սամագրելո, Իմերեթի և Կախեթի շրջաններում:

Մասնագետը նշել է, որ կարմրուկի համաճարակային բռնկմամբ պայմանավորված՝ երկրում պատվաստման ակտիվ գործընթաց է սկսվել:

Կարմրուկի չտարածման նպատակով մինչև 19 տարեկան անձանց պատվաստումը պարտադիր է դարձել: