Ինդոնեզական Սուլավեսի կղզում ջրհեղեղի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել (լուսանկար)

10:38 • 24.01.19

Առնվազն 26 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում ջրհեղեղների հետևանքով: Ինչպես հայտնում է Detik պարբերականը, ևս 24 մարդ համարվում են անհայտ կորած:

Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին: 

Նշվում է, որ տարերային աղետի հետևանքով կղզու ավելի քան 3900 բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը:

Հայտնի է, որ ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք չեն դադարում արդեն մի քանի օր: Դրանց հետևանքով բարձրացել է Բիլի Բիլի ջրամբարում ջրի մակարդակը, որն էլ դուրս է եկել ափերից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Սուլավեսիում հորդառատ անձրևների պատճառով տասնյակ տներ և մի քանի կամուրջ են փլվել: Զոհերը Գովա թաղամասից են, որը գետի ջրերի մակարդակի բարձրացումից հեղեղվել է: Տեղի իշխանությունները տարհանում են բնակիչներին և օգնություն ցուցաբերում տուժածներին:

 

 

Картинки по запросу Не менее 26 человек погибли в результате наводнений в Индонезии

Картинки по запросу Не менее 26 человек погибли в результате наводнений в Индонезии