Խաբարովսկում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով տարհանվել են դպրոցների, քաղաքապետարանի ու հիվանդանոցների շենքերում գտնվող մարդիկ

10:17 • 24.01.19

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով շտապ տարհանել են ավելի քան 40 շենքում՝ դպրոցներում, քաղաքապետարանում, ինչպես նաև քաղաքի հիվանդանոցներում ու առևտրի կենտրոններում գտնվող մարդկանց, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով քաղաքապետարանի ներկայացուցչի: Վերջինս նշել է, որ մարդկանց տարհանել են 46 շենքերից:

«Դպրոցներ, հիվանդանոցներ, խոշոր առևտրի կենտրոններ, մասնավորապես՝ «Յուժնի պարկ»-ը, նաև քաղաքապետարանը», - ասել է քաղաքային վարչակազմի ներկայացուցիչը:

Խաբարովսկի երկրամասի առողջապահության նախարար Ալեքսանդր Վիտկոն լրատվամիջոցներին պատմել է, որ ռումբի տեղադրման մասին հաղորդագրությունները ստացվել են այս առավոտ, դրանք ուղարկվել են մի շարք հիվանդանոցների ու պոլիկլինիկաների էլեկտրոնային հասցեներին: