«Ուրախ եղեք նրանով, ինչ ունեք». Մերկելը կատակել է պաշտոնից հեռանալուց հետո իր ծրագրերի մասին (տեսանյութ)

11:03 • 24.01.19

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ղեկավար Կլաուս Շվաբին խորհուրդ է տվել «ուրախ լինել նրանով, ինչ ունի»: Խոսակցության տեսագրությունը տեղադրվել է համաժողովի կայքում:

Մերկելի հետ քննարկման ավարտին Շվաբը հույս է հայտնել, որ վերջինս ապագայում նույնպես ներկա կլինի համաժողովին՝ ոչ թե պաշտոնաթող քաղաքական գործչի, այլ ակտիվ մասնակցի դերում: Ի պատասխան՝ կանցլերն ասել է. «Այսօր ես այստեղ եմ, այնպես չէ՞: Ուրախ եղեք նրանով, ինչ ունեք»:

Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Մերկելը հայտարարել էր, որ չի մասնակցի 2021թ.-ի ընտրություններին: Նա նաև որոշել էր հեռանալ Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի պաշտոնից:

Գերմանիայի ղեկավարը հայտնել է նաև, որ պաշտոնաթող լինելուց հետո չի զբաղվի քաղաքականությամբ: Վերջինս 64 տարեկան է և Գերմանիայի կանցլերի պաշտոնում է 2005թ.-ից: