Դամասկոսում ականապատ մեքենա է պայթել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ադավի շրջանում, որտեղ գտնվում է այդ թվում ՌԴ դեսպանատունը, ականապատ ավտոմեքենա է պայթել, հաղորդում է РИА Новости-ն՝ Syria TV հեռուստաալիքին հղումով: Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան:
«Ահաբեկչական գործողությունն իրականացվել է մեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով: Հասցվել է միայն նյութական վնաս, քաղաքացիների շրջանում վիրավորներ չկան»,- հայտնել է հեռուստաալիքը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Ադավի շրջանում պայթյունի մասին, որտեղ տեղակայված է ռուսական դեսպանատունը:










