Ֆլորիդայի բանկերից մեկում հանցագործը 5 մարդ է սպանել
Ֆլորիդա նահանգի Սեբրինգ քաղաքում բանկի վրա հարձակման հետևանքով 5 մարդ է մահացել, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրը, հղում անելով քաղաքի ոստիկանապետ Կարլ Հոգլունդին, նշում է, որ կասկածյալը` 21-ամյա Զիվեն Կսավյեն, ներխուժել է SunTrust Bank և կրակ բացել ներկաների ուղղությամբ:
Հրաձգությունից հետո հանցագործն ինքն է զանգահարել ոստիկանություն և տեղեկացրել միջադեպի մասին: Նա որոշակի պահանջներ է առաջադրել, որոնք մերժվել են: Այդ ընթացքում հատուկ ծառայությունները շրջափակել են բանկը և ձերբակալել երիտասարդին:










