Մարդահամար չի արվում, զգոն եղեք տարբեր կասկածելի պատրվակներով բնակարաններ այցելողների հանդեպ. Վանաձորի քաղաքապետ

22:34 • 24.01.19

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ քաղաքում մարդահամար չի իրականացվում: Նա զգուշացրել է, որ քաղաքացիները զգոնությունը պահեն և դուռը չբացեն տարբեր պատրվակներով բնակարաններ այցելողների առջև:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, քաղաքի տարբեր թաղամասերից տեղեկություններ եմ ստացել, որ անհայտ անձինք այցելում են բնականարաններ՝ ներկայանալով որպես Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, իբր թե մարդահամարի համար:

Խնդրում եմ պահպանել զգոնություն, դուռը չբացել տարբեր պատրվակներով բնակարաններ այցելող, կասկածելի գործունեությամբ զբաղվող մարդկանց առջև: Վանաձորի քաղաքապետարանը նման գործողություն չի իրականացնում»: