Վենեսուելայում Մադուրոյի դեմ բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվն անցել է 10-ից, 218 մարդ ձերբակալվել է (տեսանյութեր)
Վենեսուելայում ծավալվող բողոքի ցույցերի ժամանակ 218 մարդ է ձերբակալվել: Ավելի վաղ հաղորդվել էր 175 ձերբակալվածի մասին, իսկ երկրի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ոստիկանության հետ բախումների հետևանքով սպանվածների թիվը վերջին երկու օրվա ընթացքում 14-ի է հասել, գրում է BBC-ն: Այլ լրատվամիջոցներ հայտնում են առնվազն 16 զոհի մասին:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը տեղի են ունենում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են երկրում սահմանադրական կարգի ու ժողովրդավարության վերականգնում:
Ավելի վաղ ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր առաջնորդ էր հռչակել: ԱՄՆ-ն աջակցում է Գուաիդոյին և պահանջում է Մադուրոյի հրաժարականը, մինչդեռ Մադուրոն իրեն սահմանադրական նախագահ է հայտարարել, իսկ ընդդիմադիր խորհրդարանին՝ «ԱՄՆ-ի խամաճիկ» անվանել:
Արգենտինայի, Կանադայի, Պերուի, Կոլումբիայի և մի շարք այլ երկրների իշխանությունները նույնպես աջակցում են ցուցարարներին:










