Վենեսուելայի ընդդիմության առաջնորդն իրեն հռչակել է երկրի նախագահ

00:00 • 24.01.19

Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն ստանձնել է նախագահի լիազորությունները:

«Երդվում եմ ինձ վրա վերցնել երկրի գործադիր իշխանության լիազորությունները որպես Վենեսուելայի նախագահ», - РИА Новости-ն մեջբերում է վերջինիս հայտարարությունը: Գուաիդոն երդվել է հազարավոր կողմնակիցների առաջ, որոնք հավաքվել էին Կարակասի թաղամասերից մեկում:

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե անմիջապես ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդի նախագահությունը:

«Որպես իշխանության միակ ճյուղ, որն օրինական ընտրվել է Վենեսուելայի ժողովրդի կողմից, Ազգային ժողովը, վկայակոչելով երկրի Սահմանադրությունը, Նիկոլաս Մադուրոյին հայտարարել է անօրինական նախագահ, իսկ նախագահի պաշտոնը՝ թափուր»,- ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ:

Խուան Գուաիդոյին՝ որպես Վենեուելայի նախագահ, ճանաչել է նաև Ամերիկյան երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն: