Ոստիկանները բացահայտել են Արարատում կատարված ավազակային հարձակումը (տեսանյութ)

11:57 • 25.01.19

Հունվարի 25-ի գիշերը ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 24-ին՝ ժամը 22-00-ի սահմաններում Արարատ քաղաքի Զոդի Բանավանի Արարատյան փողոցի շենքերից մեկում ավազակային հարձակում է կատարվել:

Դիմակավորված տղամարդը թակել է բնակարաններից մեկի դուռը, և երբ տանտիրուհին բացել է, դանակի սպառնալիքի տակ պահանջել է գումար ու ոսկյա զարդեր։ Կինը դիմադրել է, օգնություն կանչել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի։ 

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ դիմակավորը Արարատի բնակիչ Դավիթ Գասպարյանն է:

Հունվարի 25-ի առավոտյան կասկածյալն իր բնակության վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ 

Կատարվում է քննություն: