«Աէրոֆլոտ» ընկերությունը հանգստյան օրերին 131 չվերթ է չեղարկել անբարենպաստ եղանակի պատճառով
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է հանգստյան օրերին՝ հունվարի 26-ին և 27-ին, նախատեսված չվերթներից 131-ը:
Ինչպես փոխանցում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով ընկերության կայքը, չվերթները չեղարկվում են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Շաբաթ չեղարկվում է 68 չվերթ, որոնք պետք է իրականացվեին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից կամ ժամանեին այնտեղ:
Կիրակի հետաձգվող չվերթների թիվը կազմում է 63: Բացի այդ, ավիաընկերությունը հետաձգել է հունվարի 26-ին իրականացվելիք 26 և հունվարի 27-ին նախատեսված 96 չվերթ:
Հիշեցնենք, որ օդերևութաբանների տվյալներով՝ հանգստյան օրերին Մոսկվայում սպասվում են այս տարվա ամենաուժեղ ձյան տեղումները:










