Ավստրալիայում անոմալ շոգի պատճառով 145 հազար տուն հոսանքազրկվել է

16:47 • 25.01.19

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում շոգի պատճառով ավելի քան 145 հազար տուն հոսանքազրկվել է, գրում է TVNZ-ը: Նշվում է, որ շոգի պատճառով էլեկտրական ցանցը գերբեռնվել է:

Նահանգում օդի ջերմաստիճանն արդեն գերազանցել է 40 աստիճանը, գրանցվել է նաև վերջին 17 տարիների ընթացքում ամենաշոգ գիշերը՝ +30 աստիճան:

Բացի այդ՝ Մելբուռն քաղաքի ամբողջ տարածքում տրամվայները դանդաղեցրել են ընթացքը, որպեսզի ռեկորդային շոգի պայմաններում ռելսերը հասցնեն հովանալ:  

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 24-ին, Հարավային Ավստրալիա նահանգում օդի ջերմաստիճանը գերազանցել էր 49 աստիճանը, ինչն այդ տարածքի համար ռեկորդային է: