Ուղղաթիռն ու ինքնաթիռը բախվել են Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին. կա 5 զոհ
Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին միմյանց են բախվել ուղղաթիռն ու թեթև ինքնաթիռը, ինչի հետևանքով 5 մարդ մահացել է:
Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, Իտալիայի լեռնային փրկարարական ծառայության աշխատակիցներին հաջողվել է դեպքի վայրում հայտնաբերել երկու վիրավորի:
Վթարը տեղի է ունեցել արևմտյան Ալպերում՝ Իտալիայի Վալե դ'Աոստա մարզի Լա Տյուիլ շրջանում՝ Ֆրանսիայի սահմանի մոտակայքում: Դեռևս հայտնի չէ, թե ինչու են բախվել ուղղաթիռն ու ինքնաթիռը:










