Ինդոնեզիայում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհերի թիվը 59-ի է հասել (լուսանկարներ, տեսանյութ)
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով զոհերի թիվը 59-ի է հասել, կան տասնյակ անհայտ կորածներ, գրում է New York Times-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհի մասին, ևս 24-ը կորած էին համարվում:
Հունվարի 22-ին և 23-ին Սուլավեսիի հարավային շրջաններում հորդառատ անձրևներ էին տեղացել, որոնք ուղեկցվել էին ուժգին քամով: Մինչև աժմ տարհանվել է շուրջ 3400 մարդ, փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ջրհեղեղի պատճառով տներ, կառավարական շենքեր, դպրոցներ և կամուրջներ են վնասվել:






















