Կրասնոյարսկում 9-րդ դասարանի աշակերտը հրաձգություն է իրականացրել դպրոցի բակում

13:47 • 25.01.19

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի Ենիսեյսկի շրջանում դպրոցականը կրակ է բացել դպրոցի շենքի մոտ, դեպքը տեղի է ունեցել Աբալակովո համայնքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ենիսեյսկի շրջանի ղեկավար Սերգեյ Երմակովը տեղեկացրել է, որ աշակերտի մոտ հրացան է եղել:

«360» հեռուստաալիքը հայտնել է, որ 9-րդ դասարանի աշակերտը փորձել է վրեժ լուծել համադասարանցուց՝ ցանկանալով գնդակահարել նրան: Դեռահասը, սակայն, չի հասցրել մտնել դպրոցի շենք, նրան կանգնեցրել են բակում: Նշվում է, որ երեխան ունի մտավոր խնդիրներ:

«Տղան հրացանով եկել է դպրոցի տարածք, մուտքի մոտ նրա առաջ դուրս է եկել հերթապահը, հարցրել է, թե ինչու է եկել, տղան շուռ է եկել ու դուրս եկել շենքից: 5 րոպե անց ժամանել է ոստիկանը, փողոցում տղան հրաձգություն է սկսել», - պատմել է դպրոցի ղեկավարության ներկայացուցիչը: