Սիմֆերոպոլում շտապօգնության բրիգադը հիվանդի մոտ շտապելիս մի կերպ է փրկվել մահացու վթարից (տեսանյութ)
Սիմֆերոպոլում շտապօգնության բրիգադը հիվանդի մոտ շտապելիս մի կերպ է փրկվել մահացու վթարից:
Ինչպես գրում է life.ru-ն, համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է «Օպելը», հրաժարվելով ճանապարհ տալ կարմիր լույսի տակով արագ սլացող շտապօգնության մեքենային, ուժգին հարվածով մխրճվում բժիշկներին տեղափոխող մեքենայի մեջ: Հարվածի հետևանքով շտապօգնության մեքենան կողաշրջվել է:
Հայտնի է, որ վթարի պահին շտապօգնության մեքենայում հիվանդ չի եղել, մարմնական վնասվածքներ է ստացել բրիգադի բուժակը:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք կպատժվի «Օպելի» վարորդը:










