Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում ռումբի առկայության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել (լրացված)

22:31 • 25.01.19

 

Հունվարի 25-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված:

Արտակարգ իրավիճակների նախարարաությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: