Թրամփի նախկին փաստաբանը ցուցմունք կտա ԱՄՆ Կոնգրեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը համաձայնվել է ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսում: Այս մասին, ինչպես փոխանցում է US News-ը, հաղորդում է Associated Press-ը՝ Քոհենի իրավաբանին հղումով:
Քոհենի ներկայացուցիչը հաստատել է, որ նախագահի նախկին փաստաբանը ստացել է համապատասխան ծանուցումը և պատրաստվում է ներկայանալ Կոնգրես ու ցուցմունք տալ:
«Մենք կենթարկվենք և հույս ունենք, որ մեզ կհաջողվի համաձայնության գալ մեզ համար հարմար պայմանների և ամսաթվի հարցում», - նշել է Քոհենի իրավաբանը:










