Ռուսաստանի մի շարք քաղաքներում շարունակվում են ռումբի առկայության մասին ահազանգեր ստացվել, մարդիկ տարհանվում են
Ռուսաստանի Դաշնության Չիտա, Ուլան Ուդե և Իրկուտսկ քաղաքներում ռումբի առկայության մասին ահազանգերի պատճառով զանգվածայնորեն տարհանվում են դպրոցների, հիվանդանոցների ու պետական հիմնարկների շենքերում գտնվող մարդիկ, գրում է lenta.ru-ն:
Հայտնի է, որ սպառնալիքներ պարունակող նամակներն ուղարկվում են էլեկտրոնային փոստի միջոցով:
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Իրկուտսկի հիվանդանոցներից մեկում ստուգումներն ավարտվել են, ռումբ չի հայտնաբերվել: Տարհանման գործողություններ են իրականացվել նաև Իրկուտսկի մի շարք այլ հիվանդանոցներում, այդ թվում՝ մանկական հիվանդանոցում ու հոգեբուժական դիսպանսերում:
Հատուկ ծառայությունների աշխատակիցները ստուգումներ են իրականացնում նաև ՌԴ կազմի մեջ մտնող Բուրյաթիայի Հանրապետության խորհրդարանի և Ուլան Ուդեի քաղաքապետարանի շենքերում:
Նշվում է, որ Չիտայում ահազանգեր են ստացվել քաղաքապետարանի, դպրոցներից մեկի ու թաղապետարաններից մեկի ականապատման մասին:
Այս շաբաթ ավելի վաղ կեղծ ահազանգեր էին ստացվել Խաբարովսկի և Պրիմորիեյի երկրամասերում, Սախալինում և Կամչատկայում մի շարք շենքերի ականապատման մասին:










