Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Toyota Land Cruiser-ը, УАЗ-ը և Mercedes-ը. կա 4 վիրավոր. Shamshyan.com

13:19 • 26.01.19

Հունվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ձորագյուղ տանող ճանապարհահատվածի խաչմերուկում բախվել են Ձորագյուղի բնակիչներ՝ 64-ամյա Միշա Դավթյանի վարած УАЗ մակնիշի 17 TO 001 համարանիշի, 24-ամյա Անուշավան Սաֆարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 08 AՏ 888 համարանիշի և Կարճաղբյուր գյուղի բնակիչ՝ 48-ամյա Իսրաել Թորոսյանի վարած Mercedes մակնիշի 35 PՏ 785 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդներից Մ. Դավթյանը, Ի. Թորոսյանը, վերջինիս ուղևորներ՝ Կարճաղբյուր գյուղի բնակիչներ՝ 44-ամյա Էդուարդ Մարգարյանն ու 48-ամյա Արմեն Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։