Արարատի մարզում 37-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է մայթեզրին` տապալելով գազի խողովակի հենասյունը. Shamshyan.com
Հունվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մասիսի բնակիչ, 37-ամյա Արմեն Գասպարյանն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Մասիս քաղաքի Մխիթար Հերացու փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե սալիկին, այնուհետև հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և տապալել քաղաքը սնուցող գազախողովակի հենասյունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին առաջինն օգնության են հասել բնակիչները, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց գնալ` ասելով, որ վթարի հետևանքով չի տուժել:
Աղբյուրի հաղորդմամբ` բախման հետևանքով գազի արտահոսք չիեղել, իսկ ժամանած «Գազպրոմ»-ի աշխատակիցներն օպերատիվորեն վերացրել են վթարը:










