Ավստրալիայի տներից մեկի զուգարանակոնքում հայտնված վիշապօձը խայթել է իր բարեկամին այցելած կնոջը

03:01 • 26.01.19

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի տներից մեկում կնոջը խայթել է զուգարանակոնքում հայտնված օձը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, տուժողը 59-ամյա Հելեն Ռիչարդսն է, որը գտնվել է իր բարեկամի տանը: Վերջինս թեթև վերք է ստացել: Կնոջը ոչ թունավոր վիշապօձ է խայթել:

Օձերին որսալու ծառայությունից ժամանած մասնագետը նշել է, որ դա սովորական երևույթ է, երբ օձերը շոգ եղանակին զովանալու համար ջուր փնտրելիս հայտնվում են զուգարանակոնքում:

Հիշեցնենք, որ նմանօրինակ միջադեպ օրեր առաջ արձանագրվել էր միևնույն քաղաքում, սակայն նախորդ դեպքում օձը ոչ ոքի չէր խայթել, սողունին շուտ էին նկատել: