Բաքվում կասեցվել է ընդդիմության չարտոնված երթի անցկացումը, ձերբակալություններ են տեղի ունեցել

23:21 • 26.01.19

Ադրբեջանի իրավապահ մարմինները կանխել են Բաքվում չարտոնված երթ անցկացնելու փորձը, տաս մարդ ձերբակալվել է:  РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է 50-60 մարդուց բաղկացած խումբը, խախտելով «Հավաքների ազատության մասին» օրենքի պահանջները, փորձել է երթ անցկացնել: Չարտոնված ակցիայի 15 մասնակից ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք: Նրանցից 10-ին կալանավորել են, իսկ ավելի ուշ նրանցից հինգին նախազգուշացումից հետո ազատ արձակել:

Երկրի փոխվարչապետ Ալի Ահմեդովը լրագրողներին հայտնել է, որ ընդդիմությունը «բարոյական ահաբեկչության» է դիմում:

Ավելի վաղ Բաքվի գործադիր իշխանությունն ընդդիմադիր Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդին արգելել էր շաբաթ հանրահավաք անցկացնել, քանի որ նախորդ շաբաթ՝ հունվարի 19-ին, կայացած երթի ժամանակ հասարակական կարգի խախտում էր գրանցվել: