Սպասում ենք Նիկոլ Փաշինյանի պատասխանին, Ալ. Մանթաշյանցի տունը գնել ցանկացողները շատ են. Թբիլիսիի հայերի միության նախագահ
Թբիլիսիի հայերի միության նախագահ Միքայել Թադևոսովը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ պատասխան չեն ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իրենց բաց նամակին, որով խնդրում են գնել Հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի տունը:
«Մենք սպասում ենք Նիկոլ Փաշինյանի պատասխանին և մինչև պատասխանը չստանանք ոչ մի շարժում չենք անելու: Ամեն տեղից` Եվրոպայից, ԱՄՆ-ից ցանկանում են գնել այդ տունը, ցանկացողները շատ են, և սպասում ենք Հայաստանի իշխանությունների պատասխանին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի տունը հանվել է վաճառքի, և Թբիլիսիի հայերի միությունը բաց նամակով դիմել է Հայաստանի իշխանություններին, որպեսզի գնեն տունը:
Ինչ վերաբերում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան այն դիտարկմանը, թե առաջարկվող գինը թանկ է, Միքայել Թադևոսովն ասաց.«Բարիշել է պետք, ես չգիտեմ, այդ գինը որտեղից են վերցրել, պետք է հանդիպել տան տիրոջ հետ հասկանալ»: Նա տեղեկացրեց, որ սեփականատերը ԱՄՆ–ում է ապրում:
Բացի այդ, Միքայել Թադևոսովը նշեց, որ Սոլոլակի թաղամասում, որտեղ գտնվում է Մանթաշովի տունը, անշարժ գույնը թանկ է: Նա կարևորեց, որ տունը մնա այնպես, ինչպես եղել է Մանթաշյանցի ժամանակ:










