Ինդոնեզիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայի հարավային Մոլուքյան կղզիներից ոչ հեռու 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է РИА Новости-ն՝ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը հղումով:
Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում:
Ինդոնեզիան, այսպես կոչված, Խաղաղօվկիանոսյան հրային օղակի մաս է կազմում: Այն երկրագնդի ամենաակտիվ տեկտոնական շրջաններից է: Ամեն տարի սեյսմոլոգներն այս հատվածում 4,0 մագնիտուդից բարձր 6000-7000 երկրաշարժ են գրանցում:










