ԱՄՆ-ում 21-ամյա երիտասարդը բարերից մեկում մարդկանց է սպանել, այնուհետև մեքենայով մխրճվել տներից մեկի մեջ
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի պետական համալսարանի շրջակայքում գտնվող բարերից մեկում ինքնաշեն ատրճանակով զինված անձը կրակ է բացել՝ սպանելով 3 մարդու, գրում է Reuters գործակալությունը:
Հանցագործը 21-ամյա Ջորդան Ուիթմերն է: Նա նախ մտել է համալսարանից ոչ հեռու գտնվող P. J. Harrigan բար և կրակել 62-ամյա Դին Բիչիի և նրա 19-ամյա որդու վրա: Հայրը մահացել է տեղում, որդին՝ հիվանդանոցում: Կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած երրորդ անձը ողջ է մնացել:
Դեպքից հետո հանցագործը մեքենայով մխրճվել է հարևան տներից մեկի մեջ և սպանել 83-ամյա տղամարդու: Զոհի կնոջը հաջողվել է փակվել լոգարանում և ոստիկանություն զանգահարել:
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: Ոստիկանությունը կարծում է, որ երիտասարդը չի ճանաչել տան բնակիչներին և թիրախը պատահականության սկզբունքով է ընտրել:










