Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների թիվը հասնում է 500-ի

06:53 • 26.01.19

Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասնում է 500-ի: Նրանց մեջ նաև անչափահասներ կան: Այդ մասին Twitter-ում հայտնել «Քրեական ֆորում» հասարակական կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն:

«Ժամը 20.50-ի տվյալներով (4.50 Երևանի ժամանակով), ձերբակալությունները շարունակվում են, տեղեկություններ կան, որ ազգային գվարդիայի և հատուկ ծառայությունների աշխատակիցները մարդկանց տներ են ներխուժում: Ձերբակալվածների թիվն արդեն հասնում է 500-ի»,- նշել է իրավապաշտպանը:

Նա հավելել է, որ ձերբակալվածների թվում առնվազն 14 անչափահաս աղջիկ և տղա կա:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում բողոքի ակցիաները մեկնարկել են երկուշաբթի: Ավելի վաղ հաղորդվել էր 369 մարդու ձերբակալության մասին: