Հայաստանում յուրաքանչյուրը հպարտանում է Լեգրանի համաշխարհային համբավով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան գրառում է արել ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:
Դեսպանը նշել է, որ Հայաստանում բոլորը հպարտանում են հայկական արմատներ ունեցող կոմպոզիտորի համաշխարհային փառքով:
«Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,– գրել է նա:










