Մոսկվայի 9-հարկանի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել
Մոսկվայի Խաբարովսկի փողոցի բնակելի շենքերից մեկում գազաբալոն է պայթել: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքային արտակարգ ծառայություններին, պայթյունից հետո հրդեհ է բռնկվել:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ինը հարկանի շենքի չորրորդ հարկում: Բազմահարկ շենքի բնակիչներին տարհանել են:
Կատարվածի հետևանքով մեկ մարդ է տուժել, նրա վիճակը ծանր է: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 20 քառ. մետր: Ներկա պահին կրակն ամբողջությամբ մարվել է: Այլ տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է:










