Gucci-ի սեփականատերերը 1,4 միլիարդ եվրոյի չափով պարտք են կուտակել հարկերը չվճարելու պատճառով

06:37 • 27.01.19

Ֆրանսիական Kering կոնգլոմերատը, որին պատկանում է հանրահայտ Gucci բրենդը, 1,4 միլիարդ եվրոյի չափով պարտք է կուտակել ժամանակին հարկերը չվճարելու պատճառով:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, ստուգումներն իրականացվել են իտալական կառավարության հրահանգով: Հետագայում աուդիտի արդյունքները կուղարկվեն ստուգման երկրի հարկային ընկերություններին, որոնք էլ կհրապարակեն հետաքննության վերջնական արդյունքները:

Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի սեփականատերերի նկատմամբ հետաքննությունն Իտալիայի իշխանությունները սկսել են դեռ 2017 թվականին: Իրավապահների հավաստմամբ՝ Gucci-ի սեփականատերերը մի քանի տարի շարունակ խուսափել են հարկերի վճարումից, ինչի հետևանքով էլ նման ահռելի պարտք են կուտակել: