ԱՄՆ-ն և Կանադան ինքնաթիռներ են օդ բարձրացրել ռուսական Տու-160-ի թռիչքի պատճառով

17:31 • 27.01.19

ԱՄՆ-ի և Կանադայի մի քանի ռազմական ինքնաթիռներ օդ են բարձրացել՝ Կանադայի օդային տարածքի մոտակայքում երկու ռուսական Տու-160 ռազմավարական ռմբակոծիչի թռիչքի պատճառով:  

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը:

«E-3 AWACS, երկու F-22 և երկու CF-18 հունվարի 26-ին երկու ռուսական ռազմավարական ոմբակոծիչ են նկատել, որոնք ընդգրկված են Կանադայի հակաօդային պաշտպանության գոտու կազմում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռմբակոծիչները մնացել են միջազգային օդային տարածքում և չեն մտել ինքնիշխան տարածք:

Ամերիկյան հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ կործանիչներն օդ են բարձրացել Ալյասկայի ռազմաօդային բազայից: