Շղթայական ավտովթար «Հաղթանակ» կամրջի վրա. կա վիրավոր. shamshyan.com

05:11 • 27.01.19

Երեկ՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են Mercedes մակնիշի 35 ՏՍ 178 համարանիշի, Honda մակնիշի 32 FF 321 համարանիշի, Opel մակնիշի 05 ՕՕ 545 համարանիշի և Mercedes մակնիշի 17 AT 717 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները, ովքեր մինչև բժիշկների ժամանումը օգնություն են ցույց տվել վիրավորին, իսկ վարորդներին էլ՝ հոգեբանական օգնություն:

Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում: