Ֆիջիի ափերին 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երակրաշարժ է գրանցվել
Ֆիջիի ափերի մոտ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության հաղորդագրությունը:
Ինչպես հաղորդվում է, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 579 կիլոմետ խորության վրա՝ Լևուկա բնակավայրից 390 կիլոմետր հյուսիս-արևմուտք:
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություն չկան: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:










