Կրկնակի պայթյուն է որոտացել ֆիլիպինյան Ջոլո կղզու կաթոլիկ եկեղեցում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

19:09 • 27.01.19

Ֆիլիպինների հարավային շրջանում գտնվող Ջոլո կղզու կաթոլիկ տաճարում երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 20 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է BBC News-ն՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին, առաջին պայթյունը որոտացել է կիրակնօրյա պատարագի ժամանակ: Երբ զինվորներն արձագանքել են, երկրորդ պայթյունն է որոտացել մեքենաների կայանատեղիում:

Ինչպես նշվում է, կղզու տարածքում ակտիվ գործունեություն են ծավալում իսլամիստ գրոհայինները:

Պայթյունները տեղի են ունեցել հանրաքվեից օրեր անց, որի ժամանակ տարածաշրջանի մուսուլման բնակչությունը քվեարկել է առավել մեծ ինքնավարություն ստանալու օգտին:

Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվություն կատարվածի համար: