Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում դեռևս անհայտ պայմաններում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է 3 մարդ, այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Քաղաքի ոստիկանության պետը լրատվամիջոցներին հայտնել է, որ հրազենային վնասվածքով երկու տղամարդ հայտնաբերվել է Վաշինգտոնի փողոցներից մեկում կայանված ավտոմեքենայի մեջ, ևս մեկ տղամարդու դի հայտնաբերվել է մեքենայից 45 մետր հեռավորության վրա:
Իրավապահները փորձում են պարզել կատարվածի բոլոր հանգամանքներն ու պատճառները: Զոհվածների ինքնությունը չի բացահայտվում: Ոստիկանությունը փնտրում է հանցագործին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










