Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից չենք հրաժարվել, դրանց ավելացել է նաև Դուշանբեն, և շփման գծում հասել ենք հանգիստ վիճակի. ԱԳ նախարար (տեսանյութ)

11:37 • 28.01.19

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարում չի եղել և որևէ հարց դուրս չի մնացել բանակցություններից. այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը պարզաբանեց, որ կա բանակցությունների հիմնական կորիզը, որը վերաբերում է հիմնարար կարգավորմանը. և կան հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին,  այն, ինչ-որ կոչված է խաղաղությանը նպաստելուն:

«Եթե կա ատելության սերմանում, սա չի նպաստում հարցի խաղաղ կարգավորմանը, իսկ ինչ վերաբերում է ռիսկերի նվազեցմանը և հաճախ հարց է տրվում, թե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվե՞լ ենք, դրան ավելացվել է նաև Դուշանբեն, և հասել ենք մի իրավիճակի, որ հանգստություն է շփման գծում և սահմանին, սա նպաստավոր է, և որևէ հարց դուրս չի մնացել»,-ասաց նա:  

ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ ռիսկերի նվազեցումը եղել և մնում է ամենաէական հարցերից: «Ինչ էլ կաշխատի՝ կաշխատեցնենք, այսօր կարողացել ենք աշխատացնել որոշ մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերը նվազեցման համար աշխատում են և սա էական է:  Մեր համար առաջնայինը ստատուսն է և անվտանգությունը»,-ասաց նա: