Երևանում բախվել են Nissan-ն ու BMW-ն. կան վիրավորներ

01:22 • 28.01.19

Հունվարի 27-ին, ժամը 17:51-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի 35/31 հասցեում գտնվող ընկերության մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Nissan Note մակնիշի (վարորդը՝ Դ. Ջ., ծնված 1981 թ.) և BMW մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1995 թ.) ավտոմեքենաները: Nissan Note մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ի. Բ.-ն (ծնված 1982 թ.), հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: