Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են Toyota-ն և BMW-ն. վերջինը գլխիվայր շրջվել է. Shamshyan.com

02:11 • 28.01.19

Հունվարի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մելքոնյանի վարած BMW X5 մակնիշի 35 NT 429 համարանիշի և Երևանի բնակիչ, 24-ամյա Լիլի Խաչատրյանի վարած Toyota RAV-4 մակնիշի 33 ՏT 877 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Աղբյուրի փոխանցմամբ` վթարի վայրում մի խումբ երիտասարդներ փորձել են մոլորեցնել հետաքննիչին և համոզել, թե իբր Toyota RAV-4-ը վարել է 23-ամյա Թելման Թորոսյանը, ով նաև իր վարորդական վկայականն էր փոխանցել Ճանապարհային ոստիկանին, սակայն հետաքննիչը կարճ ժամանակում բացահայտել է իրական վարորդի ինքնությունը: