Բրազիլիայում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը 58-ի է հասել (լուսանկարներ, տեսանյութ)

10:40 • 28.01.19

Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը 58-ի է հասել, հարյուրավոր մարդիկ համարվում են անհայտ կորած, գրում է Reuters գործակալությունը:

Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները՝ վիրավորներին և զոհերի մարմինները դուրս բերելու նպատակով: 

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 26-ին: Ամբարտակի փլուզման հետևանքով  մետաղագործական արդյունաբերության թափոններ պարունակող ջուրը լցվել էր շրջակա տարածք` ավերելով բնակելի տները: