Բժիշկները հեռացրել են Սիրիայի առաջին տիկնոջ կրծքագեղձի ուռուցքը

04:33 • 28.01.19

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը` Ասմա Ասադը, վիրահատվել է: Բժիշկները հեռացրել են Սիրիայի առաջին տիկնոջ կրծքագեղձի ուռուցքը: Այդ մասին հայտնել է երկրի ղեկավարի գրասենյակը:

Նշվում է, որ 43-ամյա Ասմա Ասադի կրծքագեղձի վիրահատությունը կատարվել է զինվորական հոսպիտալում: Կինը շարունակում է չարորակ ուռուցքի դեմ բուժումը:

Ասադի կնոջ հիվանդության մասին հայտնի էր դարձել 2018 թվականի օգոստոսի սկզբին: Նրա մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ: Չարորակ գոյացությունը հայտնաբերվել էր վաղ փուլում: